Լրահոս

22.02.2012 10:11


Մաշտոցի այգում շինարարությունը կասեցվել է, հացադուլը՝ դադարեցվել

Մաշտոցի այգում շինարարությունը կասեցվել է, հացադուլը՝ դադարեցվել

Երեկ ուշ երեկոյան Մաշտոցի այգում տաղավարների շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է: Երեկ այնտեղ հացադուլ էր հայտարարել ցուցարարներից Բայանդուր Պողոսյանը։ Ոստիկանության աշխատակիցները նրան են մոտեցել և հորդորել դադարեցնել հացադուլը՝ խոստանալով, որ շինարարական աշխատանքները կդադարեցվեն, և բողոքի գործողության պահանջած համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն։

Ակտիվիստները, սակայն, չեն պատրաստվում հետ կանգնել այգու համար մղվող պայքարից։ Այնտեղ այսօր՝ ժամը 13:00-14:00–ին նախատեսվում է 
կիթառով համերգ, 15:00-ին՝ «Ձևակերպելով հանրային տարածքը» ստեղծագործական մտախաղ, 17:00-ին՝ հանդիպում ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը